Ղազախստանում հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգությունների պատճառը հանդիսացել է այն, որ հարուստների եւ աղքատների եկամուտների միջեւ անթույլատրելի անդունդ է գոյացել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը՝ ղազախական բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը հասել էր անթույլատրելի չափերի։ Կոռուպցիայի ֆոնին, որի մասին ձեզ քաջ կերպով հայտնի է, եկամուտների նման բեւեռացումը բարուտի տակառի մոտ լուցկու կայծի դերակատարություն ունեցավ, որից օգտվեցին ահաբեկիչներն ու գրոհայինները եւ նրանց հետեւում կանգնած դավադիրները»,- ասել է Տոկաեւը։

Նա հավելել է, որ տեղի ունեցած դեպքերը մերկացրել են այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են տարիներ շարունակ։ Այսօր, մեր առաջ ծառացած է ռազմավարական բնույթի խնդիր՝ վերափոխել հասարակական ողջ կարգը։ Մեզ պետք են իրական բարեփոխումներ, որոնք համապատասխանում են մեր քաղաքացիների շահերին ու սպասումներին»,- ասել է Տոկաեւը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն