Աշխարհը դարձել է ավելի վատը․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար
Մեկնարկելով որպես ՄԱԿ Գլխավոր քարտուղար իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը՝ Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը հիմա ավելի վատն է դարձել, քան կար հինգ տարի առաջ։ Այս մասին հայտնում է AP-ն։ Պատճառների շարքում նա նշել է կորոնավիրուսային պանդեմիան, կլիմայական ճգնաժամը, աշխարհաքաղաքական լարվածությունը։
Իր հարցազրույցում նա ընդգծել է, որ իր համար առաջնահերթություններ են հանդիսանում խաղաղության կոչը, հակամարտությունների կանխման փորձերը, անհավասարության հետ կապված խնդիրների լուծումը, գլոբալ տաքացման դեմ պայքարը։ Դրանք եղել են առաջնահերթություն նաեւ պաշտոնավարման առաջին ժամկետի համար եւ այս առումով, փոփոխություններ առաջնահերթություններում չկան։
Գուտերեշը նաեւ ասել է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը չունի իշխանություն եւ կարող է ունենալ միայն ազդեցություն։ «Ես կարող եմ միայն համոզել, կարող եմ լինել միջնորդ, սակայն ես չունեմ այլ իշխանություն»,- նշել է նա։
Hraparak.am