Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մեկնարկել են Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Էնթոնի Բլինկենի բանակցությունները։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը։ Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները Ժնեւ ժամանել են նախօրեին երեկոյան։

Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կտեւեն մի քանի ժամ, որից հետո կանցկացնեն համատեղ ասուլիս։ Բանակցություններից հետո Լավրովն ու Բլինկենը հանդիպելու են Շվեյցարիայի նախագահ եւ համատեղության կարգով նաեւ ԱԳ նախարար Իգնացիո Կասիսի հետ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն