«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հունիսի 20-ին ընդառաջ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ տարբեր քաղաքական ուժեր հին ու բարի ժամանակների նման ցուցակագրել են քաղաքացիների, որոնց իբրեւ թե պետք է ընտրակաշառք բաժանվի կոնկրետ քաղաքական ուժի ձայն տալու համար։ Իշխանական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ այս առումով իսկապես խնդիր կա, ու քանի որ հատկապես որոշ մարզերում ուժային կառույցների աշխատանքի նկատմամբ չկա 100-տոկոսանոց վստահություն, ուստի շատ հնարավոր է, որ լինեն ընտրակաշառքի դեպքեր, որի մասին ուժայինները չհայտնեն կամ հավուր պատշաճի չարձագանքեն դրանց։

Այն հարցին, թե ինչպես են պայքարելու նման երեւույթների դեմ՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգեւավճար են սահմանել։

Բոլոր նրանք, ովքեր կաշառքի առաջարկը կամ փոխանցելու պահը կտեսանկարահանեն ու կտրամադրեն իրենց, 1000 դոլար պարգեւավճար կստանան, ապացույցներն էլ կփոխանցեն իրավապահներին։ Իհարկե չենք բացառում, որ ՔՊ-ի այս քայլը կարող է ունենալ զուտ քարոզչական բնույթ, որով փորձում են պայքարել ընտրակաշառքի դեմ, սակայն, այնուամենայնիվ, մեկ բան հստակ է, որ տարիներով իր ձայնը վաճառած քաղաքացին երկիրը հասցրեց այս վիճակին, ու եթե դարձյալ շարունակվում են ընտրակաշառք բաժանելու, ցուցակագրելու արատավոր դեպքերը, ապա մենք շատ հեռու ենք նորմալ երկիր ունենալու մեր երազանքից։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն