Էրդողանը կրկին Պուտինին ու Զելեսնկիին հրավիրել է Թուրքիա՝ դեմառդեմ հանդիպման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում կրկին անդրադարձել է Մոսկվա-Կիև հարաբերություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:
Էրդողանը նախ ասել է, որ փետրվար ամսին այցելելու է Ուկրաինա և նշել, որ իրենք ճիշտ չեն համարում Ուկրաինայի և Ռուսաստանի դաշնության միջև տեղի ունեցող զարգացումները:
«Մենք ճիշտ չենք համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա զարգացումները, այն փաստը, որ տարածաշրջանում պատերազմական մթնոլորտ է, և նման հոգեբանական իրավիճակի ի հայտ գալը վրդովեցնում է մեզ՝ որպես երկու կողմերի հետ հարաբերություններ ունեցող երկրի։ Մենք հույս ունենք, որ կարող ենք համախմբել պարոն Պուտինին և Զելենսկուն և ապահովել նրանց դեմ առ դեմ հանդիպումը։ Դրա համար են և՛ պարոն Պուտինի այցը Թուրքիա, և՛ իմ այցը Ուկրաինա, մենք շատ ենք կարևորում դրանք։ Հաջորդ ամսվա սկզբին ես այց ունեմ Ուկրաինա։ Մենք կշարունակենք մեր բանակցությունները պարոն Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի, որ տարածաշրջանում այլ բացասական զարգացումներ չլինեն»,- ասել է Էրդողանը։
Lragir.am