Ռուսական կողմը զգուշացրել է, որ «հավերժ չի սպասելու» պատասխանին. Լավրովը պատմել է Բլինկենի հետ բանակցությունների արդյունքների մասին
Ժնևում ավարտվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունները, որոնք 1,5 ժամ են տևել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանակցությունների հիմնական թեման դարձել է Մոսկվայի առաջարկներն անվտանգության երաշխիքների վերաբերյալ և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Լավրովի խոսքով՝ ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տրամադրել ռուսական կողմի առաջարկների վերաբերյալ:
«Մեր հանդիպումը միջանկյալ էր: Էնթոնի Բլինկենն ինձ հայտնել, որ գոհ է կարծիքների փոխանակումից, որոնք կօգնեն իրենց հաջորդ շաբաթ, դա արդեն մի քանի անգամ ընդգծվել է, մեզ գրավոր պատասխան ներկայացնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Մոսկվան բազմիցս խոսել է նման քայլի անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ ռուսական կողմը զգուշացրել է, որ «հավերժ չի սպասելու» պատասխանին:
Լավրովը հավելել է, որ ճիշտ կլիներ, որ Վաշինգտոնը ներկայացներ իր պատասխանը, ինչի մասին ինքը խնդրել է Բլինկենին:
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
Tert.am
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































