Ճապոնիան խստացրել է սահմանափակումները օմիկրոնի պատճառով
Ճապոնիայում հունվարի 21-ից ուժի մեջ են մտել լրացուցիչ սահմանափակիչ միջոցառումները COVID-19-ի օմիկրոն շտամի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:
Նման միջոցառումները մինչեւ փետրվարի 13-ը կգործեն երկրի ավելի քան 13 պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյի մայրաքաղաքային օկրուգում: Նոր միջոցառումների շրջանակներում ռեստորաններին թույլատրվում է աշխատել մինչեւ 21:00-ն, այն դեպքում, եթե հաստատությունն ալկոհոլ է վաճառում, ապա դրանք պետք է փակվեն մեկ ժամ ավելի շուտ՝ 20:00-ին:
Ճապոնիայի բնակչության մոտավորապես 80 տոկոսն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները, սակայն բուստերային չափաբաժինները մատակարարվել են միայն 1 տոկոսին: Համավարակի ժամանակաշրջանում Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի 2 միլիոն դեպք, որոնցից 18,4 հազարն ավարտվել են մահվան ելքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am