Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է մահմեդականներին դեոնիզացիայի ենթարկելու ռազմավարության համար, այդ պատճառով էլ Արևմուտքում իսլամաֆոբիան է տարածվում:

«Սեպտեմբերի 11-ի (2001 թ.) ահաբեկչություններից հետո ԱՄՆ իշխանությունները սկսել են մահմեդականների դեմոնիզացիայի ռազմավարություն իրականացնել, ինչը հակաիսլամական տրամադրությունների տարածում է առաջացրել շատ հասարակություններում, որտեղ իսլամի ատելության վիրուսն արդեն առկա էր», - ասել է Էրդողանը՝  ելույթ ունենալով Անկարայում իսլամաֆոբիայի դրսևորումների թեմային նվիրված սիմպոզիումում:

Ըստ նրա՝ իսլամաֆոբիան, քաղցկեղի նման, տարածվում է ամբողջ աշխարհում, հատկապես Արևմուտքում, իսկ իսլամի հանդեպ թշնամանքն արտահայտվել է բազմաթիվ ողբերգություններում՝ Բոսնիայից և Հերցեգովինայից մինչև Մյանմա: Էրդողանը նշել է, որ արմատական  հոսանքները, որոնք նախկինում համարվում էին մարգինալ, այժմ ազդում են քաղաքական օրակարգի վրա, և սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արևմուտքը ճահճի մեջ է՝ խորանալով այդ վտանգավոր տենդենցի մեջ:



Նյութը՝ Aysor.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն