ՌԴ-ի հետ ռազմական բախման դեպքում Ուկրաինային գազը կբավարարի ընդամենը մեկ շաբաթ. Reuters
Ուկրաինան Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության պարագայում բնակչությանը և կարևոր ռազմական ենթակառուծվածքները գազով կարող է ապահովել 5-7 օր:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, դա տեղի կունենա, եթե դադարեցվի գազի տարանցիկ մատակարարումը և ավերվեն տարանցիկ գազատարները:
Ժամկետը կախված է եղանակային և այլ պայմաններից: Գործակալության տվյալներով՝ այն կարելի է երկարաձգել միայն մի քանի օրով՝ արդյունաբերության հատվածին գազի մատակարարումը դադարեցնելու հաշվին:
Աղբյուրը նշում է, որ հնարավոր է օրական մինչև 40 մլն խորանարդ մետր գազի ներկրում ապահովել, սակայն Եվրոպայում չկան ազատ ռեսուրսներ:
Աղբյուրն ընդգծում է, որ Ուկրաինայի կախվածությունը բենզինի և դիզելի ներկրումից: Բենզինի 50 տոկոսը ներկրվում է Բելառուսից: Դիզելային վառելիքի 30 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից:
Tert.am