Ալյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել:  ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանության ծառայությունը:

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ունալաշկա քաղաքից 87 կմ դեպի հյուսիս, որտեղ մոտ 4000 մարդ է բնակվում: Օջախը գտնվել է 3 կմ խորությամբ:

Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չի ստացվել: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն