Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ընդունել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ Ախիմ Շոնբախի հրաժարականը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ 

«Ես հենց նոր խնդրեցի պաշտպանության դաշնային քարտուղարին անհապաղ ազատել ինձ նավատորմի հրամանատարի պարտականություններից»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Փոխծովակալը նման քայլն անհրաժեշտ է համարել գերմանական ռազմածովային ուժերին, զինված ուժերին և հենց երկրին «հետագա վնասից» խուսափելու համար։

«Դաշնային նախարարն ընդունել է իմ խնդրանքը»,- ասել է զինվորականը։

Ավելի վաղ, ելույթ ունենալով Հնդկաստանում, Շոնբախն ասել էր, որ «Ղրիմի թերակղզին չկա», այսինքն՝ այն չի վերադառնա Ուկրաինային։ Փոխծովակալը անհեթեթություն է անվանել նաև Ռուսաստանին ուղղված Արևմուտքի մեղադրանքները՝ ուկրաինական ուղղությամբ ապակայունացման նախապատրաստվելու համար։ Բացի այդ, փոխծովակալն ասել է, որ Հնդկաստանին և Գերմանիային Ռուսաստանը պետք է Չինաստանին դիմակայելու համար՝ նշելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է «հավասար հիմունքներով հարգանք» ունենալ Արևմուտքից և «նրան հեշտ է տալ  հարգանք, որը նա պահանջում է, և որին, հավանաբար, արժանի է»:

Ավելի ուշ Շոնբախն այդ հայտարարություններն անվանել է «ակնհայտ սխալ» և «չմտածված, սխալ գնահատված այս իրավիճակում»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն