Ռուսաստանում Չինաստանի դեսպանատունը հերքել է Bloomberg հանդեսի տարածած տեղեկությունն առ այն, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չհարձակվել Ուկրաինայի վրա Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կարծում է, որ հրապարակումը պարունակում է կեղծ տեղեկություն և սադրանք։

«Bloomberg-ի հրապարակումը, թե իբր Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարին խնդրել է չհարձակվել Ուկրաինայի վրա Օլիմպիական խաղերի ժամանակ, որպեսզի չփչացնեն տոնը, կեղծ է և սադրանք։ Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցում հետևողական է և հստակ. չինական կողմը հանդես է գալիս մինսկյան համաձայնագրերի շրջանակում երկխոսության և խորհրդակցությունների միջոցով տարաձայնությունների կարգավորման օգտին»,- ասվում է Չինաստանի դեսպանատան Twitter-ում։

ՌԴ ԱԳՆ-ն գործակալության հոդվածն անվանել է ամերիկյան հետախուզական ծառայությունների տեղեկատվական հատուկ գործողություն։ Գերատեսչությունը չի բացառել Օլիմպիական խաղերից առաջ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմական սադրանքները։

Խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն