«Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կովն արածում է առանց հիշողությունների ,իսկ հորթին երեկ են մորթել։
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ….
Մենք որպես Ազգ Պետականության իրավունք չունենք….
Կապիտուլյանտը «դուխով» երգի տակ պարում է, իսկ Շուշին ու Հադրութը հանձնված է, 5.000 տղերքն էլ գնացին հավերժություն։
Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում։
Մեծն Հրանտ Մաթեւոսյանին հիշեցի՝ Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ:
Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում:
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:
168.am