Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ։

Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD), փոխանցում է Trend-ը ՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները ։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուրսունբեյ շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11,49 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում, Բուրսայում և Չանաքքալեում ։

Ավերածությունների կամ տուժածների մասին չի հաղորդվում ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն