Շախմատի Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության հաղթող է դարձել 23-ամյա գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և հռչակվել Հայաստանի չեմպիոն։

Մանուել Պետրոսյանը կընդգրկվի շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականում և հնարավորություն կունենա մասնակցել այս տարվա ամռանը Մոսկվայում կայանալիք շախմատային Օլիմպիադային։

Ավելի վաղ, կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիամ Մկրտչյանը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն