ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ամենայն հավաականությամբ չի պաշտոնավարի մինչեւ օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերը:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ իշխանության ներսում դատախազին փոխարինող են փնտրում դեռ անցյալ տարվանից:

Այս լուրերին զուգահեռ թերթը տեղեկություններ է ստացել, որ դատախազ Դավթյանը դիմել է Ռւսաստանի Դաշնություն՝ քաղաքացիություն ստանալու համար: Անհավատալի էր թվում, դրա համար «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ դեռ 2021-ի նոյեմբերի 9-ին երկու կետով հարցում էր արել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

«1. Արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

2. Ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո:

Սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Մերժվե՞լ է նրա դիմումը, թե՞ բավարարվել: Դատելով ստացված այլ տեղեկություներից, Արթուր Դավթյանը մտադիր է մնալ Հայաստանում, քանի որ չի ստացվել այլ երկրում գործերը կարգավորել:

Տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներից մեկում դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է իրեն Երևանի պետական համալսարաի իրավաբանական ֆակուլտետի դեկան նշանակել:
Թե ինչ որոշում է կայացվել դատախազի ապագայի մասով, փորձեցինք պարզել Դատախազությունից: Գլխավոր դատախազությունից ի պատասխան մեր հարցման նշեցին .«Մեկնաբանելու ոչինչ չկա, բացարձակ իրականության հետ կապ չունի՝ ընդհանրապես, իսկ նման զրույց չի եղել առհասարակ»:

Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք»,- գրել է թերթը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն