«Եթե չլիներ հեղափոխությունը, եթե Նիկոլ Փաշինյանից չստանայի պաշտոնի առաջարկ, կարող էր այսօր այլ իրավիճակ լիներ»,- 24.news-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ իրեն Նիկոլ Փաշինյանն էր առաջարկել այդ պաշտոնին նշանակվել. «Ալեն Սիմոնյանի հետ դպրոցական տարիներից ընկերներ ենք եղել, Նիկոլ Փաշինյանին 2-3 անգամ Ալեն Սիմոնյանի ընտանեկան միջոցառումներին հանդիպել ենք, ծանոթ ենք եղել: Երբ եղավ իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանի կողմից ստացել եմ այդ առաջարկը՝ ղեկավարել այդ կառույցը»: 

Արթուր Վանեցյանն ասել է, որ մեծ պատասխանատվությամբ ստանձնել էր այդ պաշտոնը և փորձել ամեն ինչ անել հանուն մեր երկրի, ժողովրդի: 

«Ես շատ ծանր եմ ընկերանում և շատ ծանր եմ ընկեր կորցնում: Ալեն Սիմոնյանն ունի իր քաղաքական տեսակետը, թիմը, ուղին, ես ունեմ դրա լրիվ հակառակը: Քաղաքականության մեջ  չկան ընկերական հարաբերություններ: Կա քաղաքական գիծ, քաղաքական թիմ, կամ այստեղ ես, կամ այնտեղ:

Այսօր իմ և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները սահմանափակվում են զուտ աշխատանքային հարաբերություններով՝ որպես խմբակցության ղեկավար և որպես Ազգային ժողովի նախագահ»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն