Փաստ է՝ կապիտուլյանտը պարտվում է և մենք շուտով՝ հունիսի 20-ին, դուրս ենք շպրտելու վերջինիս իրեն արժանի վայր՝ քաղաքական աղբատեղի. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի հայտարարությանը, որ երեկ երեկոյան հնարավորություն է ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որի կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն։

Սոս Հակոբյանը նշեց, որ քաղաքացիները պետք է հունիսի 20-ին կատարեն իրենց պարտքը՝ ներկայանալով ընտրությունների, իսկ թե ինչո՞ւ ընտրել «Պատիվ ունեմ» դաշինք, Հակոբյանը նշեց, որ այս շրջանում որևէ քաղաքական ուժ ցույց չտվեց արտաքին քաղաքական աջակցության այնպիսի դիապազոն, ինչպիսին իրենց դաշինքը։

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը հիշեցրեց, որ Վանեցյանը պաշտոնական այցով եղել է Մոսկվայում, եվրոպական քաղաքական ամենախոշոր անդամները իրենց աջակցությունը հայտնեցին Հանրապետական կուսակցությանը։

«Ակնհայտ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը արտաքին քաղաքական ասպարեզում ցույց է տալիս իր ուժը և ամսի 20-ից հետո ծառայեցնելու է իր հնարավորությունները ՀՀ ազգային շահերին»։

Քաղաքական ուժերի միակ վարչապետի թեկնածուն, ով այցելեց Արցախ նախընտրական շրջանում՝ Արթուր Վանեցյանն էր։ Դաշինքը կարևորում է երեք մայրաքաղաքների՝ Ստեփանակերտի, Մոսկվայի և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի հետ ունեցած հարաբերությունները։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն