Դատապարտել է իր գրասենյակի ապակիները կոտրող ցուցարարներին
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է թվիթերյան իր էջում հրապարակած գրառմամբ այն համաեվրոպական բողոքի ցույցի մասնակից ցուցարարներին, ովքեր Բրյուսելում կոտրել էին իր գրասենյակի ապակիները: «Խստորեն դատապարտում եմ անիմաստ ավերումն ու բռնությունը Բրյուսելում տեղի ունեցած ցույցերի ժամանակ, այդ թվում նաեւ մեր արտաքին քաղաքական գերատեսչության շենքի հանդեպ իրականացված գործողությունները: Շնորհակալ եմ ոստիկանությունից` իրենց գործողությունների համար»,- ասել է Բորելը:
EuropeansUnited ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված ցույցերին, որը թույլատրվել էր իշխանությունների կողմից, մասնակցում էր մի քանի տասնյակ հազար մարդ: Ցուցարարները պահանջել են բելգիական կառավարության հրաժարականը, հայտարարելով, որ կառավարությունը խախտել է հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Որոշ ցուցարարներ փորձել են անկարգություններ իրականացնել:
Hraparak.am