Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու միանգամից 125 ծառայող հայտարարել է ԼԳԲՏՔ+ համայնքին պատկանելու մասին
Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները կոլեկտիվ քամինգ-աութ են կատարել: Աննախադեպ ակցիայի շրջանակում կաթոլիկ եկեղեցու 125 ներկայացուցիչ հրապարակավ հայտարարել է իր պատկանելությունը ԼԳԲՏՔ+ համայնքին՝ պահանջելով փոխել եկեղեցական աշխատանքային օրենսդրությունը, գրում է dw.com-ը:
Բացի այդ, նրանք մյուս կաթոլիկներին կոչ են արել միանալ #OutInChurch նախաձեռնությանը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԼԳԲՏՔ+-ին իրենց պատկանելությունը բացահայտողների թվում կան քահանաներ, հովիվ-ռեֆերենտներ և կաթոլիկ համայնքների առաջնորդներ, կրոնական դպրոցների ուսուցիչներ, եկեղեցու վարչակազմի աշխատակիցներ։
Ակցիային մասնակցողների պահանջների համաձայն՝ կաթոլիկ եկեղեցին պետք է դադարեցնի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը որպես աշխատանքից ազատման պատճառ օգտագործելը, բացի այդ, եկեղեցական ուսուցումից պետք է բացառվեն սեռի և սեռականության վերաբերյալ զրպարտչական արտահայտությունները։
Ըստ քահանա Բերնդ Մյոնկեբյուշերի, որը 2021 թվականին նախաձեռնել է միասեռական զույգերի օրհնությունը, եկեղեցական միջավայրում ակցիան ոգեշնչված է անցյալ տարվա օրինակով, երբ 185 գերմանացի դերասանուհիներ և դերասաններ հայտարարեցին, որ իրենք գեյ են, լեսբուհի, բիսեքսուալ, տրանս-քուեր, ինտերսեքս և ոչ բինարային մարդիկ:
Tert.am