Պայմանական «Սորոսի» գործունեության հետևանքով Հայաստանը պարտություն կրեց պատերազմում,- ուկրաինական Страна պարբերականին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ազդեցություն ունի Սորոսը Հայաստանում տիրող իրավիճակի և Փաշինյանի քաղաքականության վրա։ 

«Դժվար է այս պահին գնահատել: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ «Սորոս» հասկացությունը կիրառվում է նաեւ պայմանականորեն՝ նկատի ունենալով բոլոր այն ազդեցության խմբերը, որոնք այս կամ այն երկրում հասարակական գործունեություն են ծավալում և որոշակի չափով հասկանալի նպատակ եւ թիրախ են հետապնդում»։

Վանեցյանը նկատել է, որ նշված «ցանցերի» գործունեությունը տարիներ շարունակ «քաղաքացիական ակտիվիզմի» լեգենդի ներքո դեֆորմացրել է հասարակական գիտակցությունը և լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես Հայաստանում հասարակական տրամադրությունների, այնպես էլ փաշինյանական բոլոր այն որոշումների վրա, որոնց արդյունքում մի շարք արժեքներ փլուզվեցին, որպես հետևանք Հայաստանը պարտվեց պատերազմում։

«Այսինքն, տեղի է ունեցել ոչ թե իրավիճակային միջամտություն, այլ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել են ցանցեր, ազդեցության խմբեր և ակնկալիքներ քաղաքացիների մոտ, որոնք հանգեցրել են հայտնի ողբերգական ելքի»։
Վանեցյանն արձանագրել է, որ 2018 թվականին հայ հասարակության ծանրակշիռ մասը խաբվել է՝ չհասկանալով, թե ում և ի՞նչ վաստակի համար է տանում իշխանության։

«Սա նաեւ արդյունք է նշված ազդեցության. Ազդեցություն, որը, կրկնում եմ, տարիներ շարունակ եղել է։ Եվ օրգանական կապն այստեղ ակնհայտ է։ Այն դեռ կա»,- եզրափակել է Վանեցյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն