Ռուսաստանի և Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ օդային պարեկությունն են անցկացրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ներկայացվել են Սու-34, Սու-35 կործանիչներով և Ա-50 հեռառադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներով: Սիրիական կողմից մասնակցել են Միգ-23-ը և Միգ-29-ը:

Ռուսաստանցիները թռիչքն իրականացրել են «Հմեյմիմի» ավիաբազայից, սիրիացիները՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող  «Սեյքալ» եւ «Դումայր» օդակայաններից: Գործընթացում առաջինները կատարելագործել են հարվածները վերգետնյա թիրախների ուղղությամբ, երկրորդները պատասխանատու են եղել օդային տարածքի և պաշտպանական զորամասի հսկողության համար:

Պարեկության երթուղին անցնում Էր Գոլանի բարձունքների երկարությամբ, այնուհետև հարավային սահմանով, Եփրատի երկայնքով դեպի վեր և Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջանների վրայով: Բացի այդ, անձնակազմերն անցկացրել են հրթիռների ուսումնական արձակումներ օդային թիրախների ուղղությամբ և խոցել վերգետնյա թիրախները երկրի կենտրոնական մասում տեղակայված զինափորձարաններից մեկում: Նման համատեղ թիրչքները պետք Է դառնան կանոնավոր:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն