Ադրբեջանի համար գոյություն ունեն միայն հայկական ծագումով Ադրբեջանի քաղաքացիներ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանում գոյություն չունի «Ղարաբաղի հայ համայնք» հասկացություն։ Կա միայն «հայկական ծագմամբ Ադրբեջանի քաղաքացիներ» հասկացություն։
Նա ասել է, որ նախքան պատերազմը ադրբեջանական համայնքը պատասխանել է հայ համայնքի հայտարարություններին, սակայն հիմա Բաքուն արձագանքում է հիմնականում Հայաստանի ԱԳՆ հայտարարություններին։
Hraparak.am