Մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար կարեւոր նշանակություն ունի սելեն անվանումով նյութը եւ այս նյութի պակասորդն օրգանիզմում կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն, հղում տալով բժիշկ-սննդաբան Իրինա Ռիլին։

Մասնագետը պարբերականի հետ զրույցում ասել է, որ սելենը հզոր հակաօքսիդանտ է, եւ կանխում է ԴՆԹ-ի հնարավոր վնասումը, ամրացնում է իմունային համակարգը եւ քայքայում է քաղցկեղածին բջիջները, վերացնում է բորբոքային պրոցեսները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի իշեմիկ հիվանդությունները մեծամասնաբար առաջանում են արյան մեջ սելենի պարունակության քիչ քանակությունից։ «Սելենի պակասորդը օրգանիզմում կարող է առաջացնել աուտոիմունային տիրեոիդիտ եւ հիպոտիրեոզ։ Ալթցհեյմերի հիվանդություն ունեցողների մոտ ի դեպ, արյան մեջ սելենի քանակությունը չափազանց քիչ է։ Սննդաբանը նշել է, որ սելենով հարուստ է ոստրեն, բրազիլական ընկույզը, ծովամթերքը եւ ձուն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն