Ովքեր են մեղավոր Ղազախստանի անկարգություններում, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետեւում կանգնած են որոշակի երկրների հատուկ ծառայություններ։ Այս մասին հայտնում է БелТА լրատվական գործակալությունը։
Ըստ նրա՝ մինչ այժմ դա հայտնի չի եղել։ «Դուք նույնիսկ չեք էլ նկատել, թե ով է եղել կանգնած Ալմաթիի ապստամբությունն հեղինակած հանցախմբերի հետեւում։ Իսկ մենք դա նկատել ենք՝ Լիտվան, Լեհաստանն ու Ուկրաինան են եղել։ Իսկ ֆինանսավորել ու ուղղորդել են ամերիկացիները։ Մենք դա տեսել ենք»,- ասել է Լուկաշենկոն, հավելելով, որ առանց հատուկ ծառայությունների ներգրավման նման ակցիաները հնարավոր չէ մեկ օրում իրականացնել։
Լուկաշենկոն ասել է, որ այդ ձեռագիրը եւ իրենք են տեսել, եւ ռուսները, եւ ղազախները եւ երբ որ գա ժամանակն ու ուզենան, այդ մասին կխոսեն։
Hraparak.am