Ռուսական С-400 համակարգերի գնումը Թուրքիայի կողմից եղել է «առաջնահերթ պահանջ»․ Թուրքիայի Պնախարար
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների կողմից Թուրքիայի հասցեին հնչեցրած քննադատությունները կապված այն բանի հետ, որ Թուրքիան գնել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, անհիմն են։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Նա մասնավորապես ասել է․
«С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը եղել է ոչ թե ընտրության խնդիր, այլ թուրքական ազգային անվտանգության աջաջնահերթ պահանջը»։
Աքարը նաեւ հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ավելի վաղ հրաժարվել էր Թուրքիային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։
Hraparak.am