Տղամարդը, թաքնվելով ինքնաթիռի շասսիում, Աֆրիկայի հարավից Նիդեռլանդներ է հասել՝ հաջողացնելով ողջ մնալ
Կիրակի Ամստերդամի «Շիպհոլ» օդանավակայանում գտել են մի տղամարդու, որը, թաքնվելով բեռնատար ինքնաթիռի շասսիում, թռել է Աֆրիկայի հարավային հատվածից՝ հաջողացնելով ողջ մնալ:
Ինչպես գրում է BBC-ն, նրանք, ովքեր փորձում են այս կերպ թռչել ինչ-որ տեղ, որպես կանոն մինչև թռիչքի ավարտը ողջ չեն մնում. օդի ջերմաստիճանը այն բարձրության վրա, որով թռչում են ժամանակակից ինքնաթիռները, սովորաբար մոտ մինուս հիսուն աստիճան է:
«Տղամարդուն գտել են ողջ, կայուն վիճակում օդանավի քթի հատվածում և ուղարկվել հիվանդանոց: Իհարկե, մենք առաջին հերթին մտահոգված ենք նրա առողջական վիճակով: Այն փաստը, որ նա ողջ է մնացել նման ցրտին և նման բարձրության վրա, չափազանց անսովոր է», - ասել է Նիդեռլանդների ոստիկանության և սահմանապահ ծառայության միացյալ ծառայության խոսնակ Ջոաննա Հելմոնդսը:
Հաջողակը, ըստ ոստիկանության ու մամուլի ենթադրությունների, Նիդեռլանդներ է թռել Յոհանեսբուրգից կամ Նայրոբիից. Յոհանեսբուրգից Շիպհոլ թռիչքը տևում է մոտ 11 ժամ։
Հայտնաբերված տղամարդու տարիքը և ազգությունը դեռևս չի հաղորդվում։
Tert.am