Գազի գինը Եվրոպայում գերազանցել է 1100 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի համար
Եվրոպայում գազի գինը երկուշաբթի կայացած առևտրային աճուրդի ընթացքում 2021 թվականի դեկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 1100 դոլարից՝ 1000 խորանարդ մետրի համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հետևում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները:
Փետրվարյան ֆյուչերսների գինը նիդերլանդական TTF բորսայում հասնել է մինչև 1102 դոլարի՝ 1000 քառակուսի մետրի դիմաց կամ 94.3 եվրոյի՝ ՄՎտ/ժամ-ի համար: Առևտրային օրվա մեկնարկից ի վեր գազի արժեքի ընդհանուր աճը կազմել է 19.4 տոկոս:
2021 թվականին դեկտեմբերի 21-ին գազի բորսային գինը Եվրոպայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2000 դոլարի շեմը՝ 1000 խորանարդ մետրի համար:
Tert.am