ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքները բարձրացնելուց հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում
«Bloomberg Economics»-ի ուսումնասիրության համաձայն՝ 2021թ. մարտ ամսին ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից գնաճի նկատմամբ տոկոսադրույքների բարձրացումից հետո Թուրքիան հայտնվել է տնտեսապես ամենախոցելի երկրների շարքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական birgun.net-ը:
Bloomberg Economics-ի ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ ԿԲ կողմից տոկոսադրույքների բարձրացումից հետո ամենախոցելի տնտեսությամբ երկրների ցանկը գլխավորում է Արգենտինան, երկրորդ տեղով հաջորդում է Թուրքիան, իսկ այնուհետև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը և Բրազիլիան:
Այն երկրները, որտեղ էներգիայի արտահանումը կարևոր տեղ է զբաղեցնում տնտեսության մեջ, ինչպիսիք են Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենաքիչ խոցելի երկրներից են:
Tert.am