Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Հռոդոսի ու Աթենքի քաղաքապետերի աջակցությամբ Հռոդոս կղզու մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքը եւ Հունաստանի մայրաքաղաքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ 

Լուսավորումը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն