Դիզելային վառելիքի գինը գերազանցել է պատմական ռեկորդը
Դիզելային վառելիքի արժեքը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային սակարանում (ՍՊբՄԱՀՍ) իր առավելագույն մեծության Է հասել 2018 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունիսի 15-ի առեւտրաշրջանի արդյունքներով՝ ամառային դիզելային վառելիքի գինը, ազգային ինդեքսով, 1 տոննայի դիմաց հասել Է 52 հազար 615 ռուբլու՝ ավելանալով 0,28 տոկոսով, իսկ ամսվա սկզբից ի վեր ինդեքսն աճել Է 2,21 տոկոսով: Ռուսաստանի ներքին շուկայում վառելիքի գները զսպելու համար ստեղծվել Է այսպես կոչված մեղմիչ մեխանիզմ:
Ընդհանուր գծերով, եթե բենզինի եւ դիզելային վառելիքի գինը բարձր Է պայմանական ներռուսաստանյանից, ապա պետությունը նավթընկերություններին փոխհատուցում Է այդ տարբերության մի մասը, որպեսզի նրանք գները չբարձրացնեն ՌԴ-ում:
Իսկ եթե ռուսաստանյան գները բարձր են արտահանականներից, ապա նավթագործները պետության հետ կիսվում են վառելիքի ներքին վաճառքներից ստացված շահույթի մի մասով: ՌԴ-ի կառավարությունն այս տարի որոշում Է ընդունել մեղմիչ մեխանիզմի պարամետրերի վերափոխման մասին:
ՌԻԱ Նովոստիի աղբյուրն ասել Է, որ 2021 թվականին տատանամեղմիչը կարող Է վերափոխվել միայն բենզինի համար, իսկ դիզելային վառելիքի համար՝ 2022 թվականին: Արդյունքում որոշում Է ընդունվել առայժմ պարամետրերը կարգավորել միայն բենզինի համար: Օրինագիծն արդեն երկրորդ ընթերցման Է ներկայացվել Պետդումա, սակայն դրանում բովանդակվող նորմերը փաստորեն սկսել են աշխատել մայիսի 1-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: