Կորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն, իբր, երկու թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Նրանց խոսքով՝ Կորեայի Հանրապետության շտաբների միացյալ կոմիտեն այժմ վերլուծում է այդ հրթիռների բնութագրերը։

Մինչ այս ԿԺԴՀ-ն տարեսկզբից արդեն չորս արձակում է իրականացրել, որոնցից վերջինը՝  հունվարի 17-ին։ Այնուհետեւ Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեն հայտարարեց, որ իր բալիստիկ հրթիռներից երկուսը թռել են մոտ 380 կմ դեպի Ճապոնական ծով՝ 42 կմ առավելագույն բարձրության վրա։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն