«Հրապարակ». Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»
Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք եւ ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»:
Մեր հարցերի պատասխանները՝ առաջին բացահայտումներով, կհրապարակենք թերթի վաղվա համարում։
Hraparak.am