Դիվանագիտական լուծմանը այլընտրանք չկա․ ՄԱԿ-ում խոսել են Ուկրաինական ճգնաժամի մասին
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը անհանգստացած է Ուկրաինայի իրավիճակի շարունակական լարվածությամբ եւ կարծում է, որ Ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա։ Այս մասին ասել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նա նաեւ ասել է, որ Գուտերեշը ողջունում է տարբեր մակարդակներում եւ տարբեր ֆորմատներով խնդրո առնչությամբ իրականացված բանակցությունները, ինչպիսիք են Նորմանդական ֆորմատի բանակցությունները Փարիզում, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ հետ բանակցությունները եւ այլն։
Դյուժարիկն ասել է, որ Գլխավոր քարտուղարի կոչը կայանում է նրանում, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկվեն լարվածության լիցքաթափման համար եւ կենտրոնանան դիվանագիտական գործընթացի վրա՝ հիմք ունենալով փոխադարձ հարգանքը եւ խնդիրների կառուցողական լուծումը։
Իր հերթին Գուտերեշն ասել է, որ պատրաստ է աջակցել խաղաղությանը միտված բոլոր ջանքերը։
Hraparak.am