Քանի որ էս ընթացքում ինչ ասես պատմվելա, նույնիսկ ենպիսի բաներ, որ իմ կարծիքով պատմելու էլ չեն, մի բան էլ ես պատմեմ։

Ուրեմն 2003-2005 թվականներն էր։ Ես ծառայում էի Արցախի հարավում ու հերթապահությունս էլ անցնում էր Վարանդաի կողմերը՝ այսպես կոչված «ֆիզուլվա կալցեվոյում»։

Էս կալցեվոյի դիրքի՝ պոստի իմաստը մեզ ներկայացնում էին, ես, մենք

էլ ուրիշներին ներկայացնում էինք որպես Հադրութի կողմ գնացող քաղաքացիական անձանց միամիտ կամ շփոթմամբ (ճանապարհը խառնելու արդյունքում) կամ միտումնավոր դեպի առաջնագիծ գնալը կանխելու միջոց։

ԲԱՅՑ

Բայց դրա մի էական ֆունկցիան իմ խորին համոզմամբ ու որոշ տեղեկություններով «ֆիզուլուց» շինանյութի հոսքի վերահսկողությունն էր սահմանված ըստ որոշ տեղեկությունների դեռևս գեներալ Մանվելի կողմից ու ժամանակներից։

2005 թվին դեռ ահագին բան կար․ քանդում էին «կուբիկ» (սպիտակ որոշակի ձևի ու չափսերի պատի քար), պանելներ, խողովակ, ամրան․․․

ԲԱՅՑ

Բայց ամեն մարդ չի, որ քանդում էր։ Կար թույլտվություն․ Պողոսին ու Պետրոսին թույլ կտաք մտնել ու դուրս գալ։ Այոց՝ ոչ։ Էս թեմայով անձամբ իմ հետ «խնդիրա» ունեցել անգամ դիվիզիայի հրամանատար մարդ։ Ավելի ճիշտ ես եմ խնդիր ունեցել՝ ինչա թե դիրքից ահագին հեռու մի տեղ քանդած «կուբիկներ» են եղել շարած, բայց անհայտ անձինք տարել են։ Ու մեծ պրոբլեմ էր բացատրելը, որ ախր էս տարածք մտնելու հազար ու մի զարտուղի ճանապարհ կա, ես էլ (զինվորների հետ միասին) «կուբիկի» պահակ չեմ։ Ինչևէ, սա չի հարցը՝ չշեղվեմ։

ՈՒՐԵՄՆ

Ուրեմն 2005-ին դեռ ահագին բան կար տանելու։

ՀԻՄԱ

Հիմա Ալիևն ինչ որ 50 միլիարդիցա խոսացել, թե խոսում, ասումա իբր էտ տարածքների եղածին վնասա տրվել և այլն։ Խոսումա, գլուխը պատինա տալիս, լավ ենք արել տարել ենք, բա պետքա տանեինք՝ հո չէինք թողնելու ոնց կա։

ԲԱՅՑ

Բայց մի պահ մտածենք։ Նա իհարկե չափազանցնումա։ Ենթադրենք 3 անգամա չափազանցնում։ Կստացվի 15 միլիարդի բան կարող էր լինել էդ տարածքներում։

ՀԻՄԱ ՀԱՐՑ

Ու՞ր են գնացել էդ նյութերը կամ դրանց մի զագլի մասը։ Այլ կերպ ասած գոնե մի 15 միլիարդը։

Արդյո՞ք դրանք պատշաճ ուղղությամբ գնալու դեպքում մենք չէինք կարող ունենալ ավելի բնակեցված ու ավելի մարդաշատ Արցախ։

Արդյո՞ք ունենալու, օրինակ՝ մի 300 հազար բնակչություն ունենալու դեպքում ամեն ինչ կլիներ ենպես ինչպես եղավ։

Իմ կարծիքով գոնե մի 300 հազար (չնայած 300 հազարը երևի ամեն դեպքում քիչա) բնակչության դեպքում ամեն ինչ կլիներ այլ կերպ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն