Ինդոնեզիայում մոտ 20 մարդ է մահացել փողոցային բախումների հետևանքով
Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգի Սորոնգ քաղաքում մոտ 20 մարդ է մահացել տեղի բնակիչների երկու մեծ խմբերի միջև փողոցային բախումների և կարաոկե ակումբում տեղի ունեցած հրդեհի պատճառով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրդեհը ևս տեղի է ունեցել բախման մասնակիցների մեղքով:
Մեկ մարդ մահացել է դանակի վիրավորումից հենց բախման ժամանակ, որին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 300 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի: Եվս 17 մարդ մահացել է հրդեհի ժամանակ:
Tert.am