Տաջիկստանում 201-րդ ռուսական ռազմաբազայի մասնագետները սկսել են երկրի զինված ուժերի 500 զինծառայողի երկամսյա վերապատրաստում անցկացնել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Եվգենի Կովլինը:

«Մինչև մարտի 27-ը Լյաուր և Սամբուլի զորավարժարաններում ռուս զինվորականների կողմից կանցկացվեն երկամսյա ուսումնական պարապմունքները 14 ռազմական մասնագիտություններով»,- ասել է գնդապետը:

ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զինվորականները կվերապատրաստեն БМ-21 Град համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրամանատարներին, 2С1 Гвоздика սպառազինման համակարգողներին, մեխանիկ-վարորդներին և Т-72 տանկերի ու БМП-2 հետևակային մարտական մեքենաների օպերատորներին:

Տաջիկստանի բանակի զինծառայողների վերապատրաստումն իրականացվում է 2015 թվականից ի վեր: Այս ժամանակահատվածում ավելի քան 6000 մասնագետ է վերապատրաստվել: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն