Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ Կամերունի և Կոմորների հավաքականների հանդիպումից առաջ (2-1) մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել։

Երկրպագուների ամբոխը փորձել է մտնել մարզադաշտ, անվտանգության աշխատակիցները չեն կարողացել զսպել երկրպագուներին ու կարգուկանոն հաստատել։

Միջադեպի ժամանակ որոշ մարդիկ ընկել են, ոմանք էլ ոտնահարել են նրանց։ Մի քանի մարդ կորցրել է գիտակցությունը, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

LSI Africa-ի տվյալներով՝ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Associated Press-ի լրագրող Ռոբ Հարիսը հայտնում է առնվազն 6 զոհի մասին։

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն