Գլոբալ առումով կատարյալ պայմաններ են ստեղծվել կորոնավիրուսի ավելի շատ տեսակների ի հայտ գալու համար. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը զգուշացրել է, որ վտանգավոր է պնդել, որ «Օմիկրոն» հիմնամանրէն կարող է ազդարարել «Քովիդ-19»-ի սուր փուլի ավարտը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՀԿ ղեկավարը հորդորել է երկրներին կենտրոնացած մնալ համավարակի դեմ պայքարի հարցում:
«Վտանգավոր է պնդել, որ «Օմիկրոնը» վերջին հիմնամանրէն կլինի: Ընդհակառակը, գլոբալ առումով կատարյալ պայմաններ են ստեղծվել ավելի շատ տեսակների ի հայտ գալու համար»,- ասել է Գեբրեյեսուսը:
«Կորոնավիրուսի համավարակը ներկայում թևակոխում է երրորդ տարին, և մենք ծայրահեղ իրավիճակում ենք: Մենք պետք է աշխատենք միասին՝ սուր փուլն ավարտին հասցնելու համար: Չենք կարող թույլ տալ, որ այն շարունակի աճել»,- հավելել է ԱՀԿ ղեկավարը:
Tert.am