Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետագա բանակցություններում հստակությունը կերեւա անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին ամերիկյան կողմի պատասխանն ստանալուց հետո. դրա հետ մեկտեղ Կրեմլում անհանգստությամբ են հետեում Նահանգների կողմից լարվածության սաստկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովին հարցրել են այն մասին, թե բանակցությունների ընթացքի վրա ազդում Է արդյոք այն փաստը, որ ԱՄՆ-ը 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստության վիճակի Է բերել Եվրոպա տեղափոխման համար:

«Բանակցությունների ընթացքի վրա չի ազդում, բանակցությունները, ըստ Էության, ներկա փուլում ավարտվել են: Այն բանից առաջ, երբ ըմբռնում լինի, թե ինչպես եւ երբ մենք կշարունակենք, հարկավոր Է ստանալ հենց այն հռչակավոր տեքստը: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա այս շաբաթ»,-նշել Է նա:

«Իսկ այն, ինչը տեղի Է ունենում թե՛ տեղեկատվական առումով, թե՛ դե-ֆակտո ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման առումով, մենք ձեզ հետ հենց երեկ այդ մասին շատ ենք խոսել, այստեղ ոչինչ չի փոխվում: Մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում ԱՄՆ-ի այս գործողություններին»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն