Ռուսաստանի զինվորականներն ուժեղացրել են հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին
Ռուսաստանի Արեւմտյան ռազմական օկրուգը (ԱՌՕ) Բելգորոդի մարզում (հարավում սահմանակից Է Ուկրաինային) ծավալել Է ռադիոԷլեկտրոնային պայքարի նոր գումարտակ, որը «կրճատելու Է անհրաժեշտ տեղեկատություն ստանալու ժամանակը»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին լրագրողներին ասել են ԱՌՕ-ում: «ՌադիոԷլեկտրոնային պայքարի առանձին գումարտակը մտել Է Արեւմտյան ռազմական օկրուգի Վիսլենսկի մոտոհրաձգային դիվիզիայի կազմի մեջ:
Նոր զորամասի ստորաբաժանումները տեղաբաշխվել են Բելգորոդի մարզում»,-հաղորդել են օկրուգում: Ինչպես ճշտել Է ԱՌՕ-ի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրովլյովը, որի խոսքը մեջբերում Է մամուլի ծառայությունը, դիվիզիայի կազմի մեջ ստորաբաժանումների մտնելը «զգալիորեն կբարձրացնի միավորման հետախուզական հնարավորությունները եւ կկրճատի անհրաժեշտ տեղեկատություն ստանալու ժամանակը»: ԱՌՕ-ի տվյալներով՝ ռադիոԷլեկտրոնային պայքարի գումարտակը նախատեսված Է դիվիզիայի շտաբի ռազմական վարչության մարմինների հետ փոխգործակցության եւ արդյունավետ ռադիոԷլեկտրոնային պաշպանության ու հետախուզական տեխնիկական միջոցներին հակազդելու համար: Նա սպառազինված Է «Լեեր-3», «Բորիսոգլաբսկ-2» եւ «Ժիտել» համալիրներով, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am