ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից
Խորվաթիայի իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության բռնկման դեպքում հետ կկանչեն իրենց զինծառայողներին Արևելյան Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերից: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը:
«Ես՝ խորվաթական բանակի գլխավոր հրամանատարս, հետևում եմ հայտարարություններին, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ն (ոչ թե առանձին պետություն, ոչ էլ ԱՄՆ-ն) մեծացնում է իր ներկայությունը և հետախուզական նավեր է ուղարկում: Մենք ոչ մի կապ չունենա և չենք ունենալու, ես դա երաշխավորում եմ», -ասել է երկրի նախագահը՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:
«Խորվաթիան ոչ միայն չի ուղարկի, այլև էսկալացիայի դեպքում հետ կկանչի բոլորին՝ մինչև վերջին խորվաթ զինվորը»,- խոստացել է Միլանովիչը:
Tert.am