Թուրքիայում Էրդողանին վիրավորելու գործով 20 հազար դատավճիռ է կայացվել
2014 թվականից Թուրքիայում 20 հազար մեղադրական դատավճիռ է կայացվել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու գործով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության գլխավոր խորհրդական Էրդողան Թոփրաքը՝ իր շաբաթական զեկույցում:
«Վիճակագրությունը 2014-ից է. դրանից երևում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու դեպքերի թիվը գերազանցել է 160 հազարը, որոնցից 20 հազարով մեղադրական դատավճիռներ են կայացվել», – հայտարարել է Թոփրաքը:
Նա նաև պնդում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ռազմավարությունը նախագահական ընտրությունների նախաշեմին «ցույց է տալիս նոր սոցիալական պայքարի և պառակտման ձգտումը»:
Թոփրաքը պնդում է, որ իշխանության 200 հազար կողմնակիցների առջև սոցցանցերում «խնդիր է դրված մեկ կոճակի սեղմումով միասնական կենտրոնից օրակարգ բերվող նյութը վերածել քաղաքական արշավի և ճնշման մթնոլորտի»:
Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած սկանդալը, որը խիստ քննադատություն էր իշխանությունների կողմից հայտնի թուրք փոփ երգչուհի Սեզեն Աքսուի երգի հասցեին՝ կրոնին վիրավորելու պատճառով, ազդանշան է հասարակության համար:
Հիշեցնենք, որ խոսքը Աքսու երգի մասին է, որում Ադամն ու Եվան կոչվում են «տգետներ»։
Բացի այդ, Թուրքիայում վերջին օրերին սկանդալ է բորբոքվել լրագրող Սեդեֆ Կաբաշի շուրջ, որը Tele 1 հեռուստաալիքի եթերում վիրավորական ասացվածք է ասել Թուրքիայի նախագահի հասցեին:
Armeniatoday.news