Փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարությամբ անդրադարձել է այդ պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին և նրա մասին ԶԼՄ-ներից մեկում լույս տեսած հրապարակմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:
Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»:
Armenpress.am