Խափանումներ են տեղի ունեցել Ղազախստանում եւ Ղրղզաստանում։ Այս մասին հայտնում է zakon.kz-ն։ Հոսանքազրկումներ եղել են Ալմաթիում եւ Ալմաթիի մարզում։ 

Սոցկայքերի ղազախական սեգմենտում գրառումներ են հայտնվել, ըստ որոնց, առանց հոսանքի մնացել են երկրի հարավային շրջանները։ Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ Ղրղզստանում էլ առանց հոսանքի է մնացել մայրաքաղաք Բիշքեկի մեծ մասը։ Էլեկտրականություն չկա նեւ Ղրղզստանի մեծությամբ երկրորդ քաղաք Օշում։ Բիշքեկի որոշ շրջաններում չկա ջուր եւ ջեռուցում։ 

Որոշ շրջաններում նաեւ կա բջջային կապի եւ համացանցի խնդիր։ Տեղի ունեցածի մասով դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չի հնչել։ 

Չափազանց ուշագրավ է այն, որ Ուզբեկստանում եւս այսօր առավոտյան էլեկտրամատակարարման խոշոր խափանում է տեղի ունեցել եւ մասնագետները փորձում են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Էլեկտրականություն չի եղել Տաշքենդում, Ֆերգանայում, Ֆերգանայի հովտում, մի շարք մարզերում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն