2022 թվականի հունվարի 19–ին Մոսկվայի, Մոսկվայի և Տուլայի մարզերի «Ֆուդ լոգիստիկ» ՍՊԸ-ում տեղակայված բուսասանիտարական հսկիչ անցակետում «Ռոսսելխոզնադզորի» վարչության կողմից կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում 13,85 տ քաշով թարմ պղպեղի զննության ժամանակ հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային օբյեկտ՝ արևմտյան ծաղկային տրիպս (Frankliniella occidentalis Pergande):

Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» կայքը։ Նշվում է, որ, չնայած իր փոքր չափերին, թրիփսները մեծ վտանգ են ներկայացնում բույսերի տեսակների մեծամասնության համար։

ՌԴ բուսասանիտարական օրենսդրության համաձայն՝ վարակված պղպեղի խմբաքանակը վերադարձվել է Ադրբեջան, որտեղից և առաքվել է։ Բացի այդ, «Ռոսսելխոզնադզորը» Թուրքիա է վերադարձրել 215 տոննա ընդհանուր քաշով 10 խմբաքանակ նարինջ՝ դրանցում Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտ հայտնաբերելով։ Խոսքը միջերկրածովյան մրգի ճանճի մասին է: Անցյալ շաբաթ հաղորդվել էր նաև, որ գերատեսչության աշխատակիցները արգելել են Ռուսաստան թողնել պտղատու ճանճով գրեթե 180 տոննա թուրքական մանդարին: 2021 թվականի դեկտեմբերի վերջին «Ռոսսելխոզնադզորը» Թուրքիա է վերադարձրել 169 տոննա ընդհանուր քաշով խաղողի 8 խմբաքանակ, ինչպես նաև 88 տոննա նարինջ, որոնք վարակված են այդ նույն կարանտինային վնասատուով:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն