Մասնագետները Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսի մի տարատեսակ, որը փոփոխության ենթարկված հնդկական շտամն Է, «Սպուտնիկ V»-ն դրա նկատմամբ արդյունավետություն Է դրսեւորում լաբորատոր պայմաններում: Այդ մասին հունիսի 16-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք որոշում ենք այն շտամբների շրջանակը, որոնք շրջանառվում են Մոսկվայում. իսկ այստեղ արդեն բնավ Էլ ուհանյան միակ շտամը չԷ. առկա նաեւ փոփոխության ենթարկված հնդկականը: Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ շտամների նկատմամբ «Սպուտնիկ V»-ի համաճարակաբանական արդյունավետությունը»,-ասել Է Գինցբուրգը: Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս «Սպուտնիկ V» պատվաստանյութի բարձր արդյունավետությունը կորոնավիրուսի հնդկական շտամի նկատմամբ: «Խոսքը լաբորատոր պայմաններում («Սպուտնիկ V» պատվաստանյութի) արդյունավետության մասին Է. առկա Է 1,4-2,4 անգամ նվազում շիճուկի համեմատությամբ, որն ստացվել Է ուհանյան շտամներից»,-ասել Է Գինցբուրգը:

Նրա խոսքով՝ «Սպուտնիկ V»-ն ստեղծում Է հակամարմինների կենտրոնացման շատ մեծ պաշար: Ստանալով պատվաստանյութը՝ մարդը պաշտպանված կլինի հնդկական շտամից, ընդգծել Է նա: Վերջին օրերին Մոսկվայում մեծանում Է կորոնավիրուսով հիվանդացությունը: Մասնավորապես, հունիսի 15-ի դրությամբ հաղորդվել Է մեկ օրում ամբողջ երկրում վարակման 14 հազար 185 դեպք, որոնցից 6805-ը բաժին Է ընկել Մոսկվային: Թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն նախօրյակին «Հականուններ» ծրագրի եթերում հաղորդել Է, որ հաստատությունում գտնվում Է COVID-19-ով վարակված 1447 հիվանդ, որոնցից 407 հոգին միացված են թոքերի արհեստական շնչառության ապարատին. դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի ողջ ժամանակաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն