Բաղերին Հասանովի հետ քննարկել է Թեհրանի և Բաքվի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը
Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին բանակցություններ է վարել Թեհրանում այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ինչպես հաղորդում է ИРНА-ն, հանդիպման ընթացքում Բաղերին հույս է հայտնել, որ Հասանովի այցը Իրան կարող է լավ հնարավորություն դառնալ երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար, հատկապես պաշտպանական, տեխնիկական և ռազմական հարցերում:
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը կապվում են մշակութային, պատմական ու հասարակական ամուր կապերը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետության քաղաքականությունը կայանում է իր հարևանների հետ հարաբերությունների զարգացման և ցանկացած օկուպացիայի հակազդման մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հանրապետության Պաշտպանության նախարարությանը, Հասանովն ու Բաղերին հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկու երկրների զինծառայողների փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ: Հանդիպման ավարտին ստորագրվել է ամփոփիչ արձանագրություն։
Armeniatoday.news