Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր խմբաքանակը
Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի տեխնիկական օգնության նոր խմբաքանակը՝ նախատեսված ուկրաինացի զինվորականների համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Փաթեթը ներառում է ժամանակակից տեխնիկա և պաշտպանական զինամթերք»,- գրել է Մալյարը ֆեյսբուքյան իր էջում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին աջակցության և գործնական օգնության համար, գրում է iz.ru-ն ։
Հունվարի 22-ին ամերիկյան օգնության շրջանակում ռազմամթերքի առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա՝ ռուսական իբր աճող ագրեսիայի պատճառով։ Նշվել է, որ բեռը ներառում է մոտ 91 կգ զենք, այդ թվում՝ զինամթերք Ուկրաինայի առաջնագծի պաշտպանության համար։ Հունվարի 23-ին Կիև է ժամանել ամերիկյան ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը։
Hraparak.am