Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի Իրանի հանդեպ սահմանած իր սանկցիաները։ Այս մասին հայտնում է իրանական պետական հեռուստատեսությունը։ «Այսօրվա դրությամբ ուղիղ բանակցություններ չեն եղել։ Սակայն մենք այսօր հայտարարում ենք, որ եթե հակառակ կողմը մտադիր է չեղարկել ռեպրեսիվ սանկցիաները, ապա մենք կարող ենք համաձայնել ուղիղ բանակցություններ սկսել»,- ասել է նախագահ Ռայիսին։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները ունի ցանկություն ուղիղ բանակցություններ վարելու իրանական կողմի հետ  եւ դա նոր բան չէ ու միշտ էլ եղել է։ «Որոշ երկրներ հաղորդում են մեզ, որ Վաշինգտոնը ուզում է վարել ուղիղ բանակցություններ մեզ հետ»,- ասել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների լիազոր ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի հանդեպ սահմանված այն սանկցիաները, որոնք հակասում են Միջուկային գործարքի համաձայնագրին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն